Տղամարդը նախկին կնոջը հոգեկան տառապանքներ է պատճառել. սոված է պահել, կատվին գցել նրա անկողինը՝ մինչև ուշագնաց լինի


15:42 , 26 մարտ, 2016
Ամուսինը, տեղյակ լինելով կնոջ վախերի մասին, առիթը բաց չի թողել՝ նրան խոշտանգելու համար:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքերը զարգացել են դեռևս նախորդ տարի: Ամիսներ շարունակ 30-ամյա կնոջ նախկին ամուսինը պարբերաբար նրան ծեծի է ենթարկել ու հոգեկան տառապանքներ պատճառել:
 
Տղամարդը կնոջն օրեր շարունակ սոված է պահել, բայցի այդ, տեղյակ լինելով, որ կինը կատուներից վախենում է՝ պարբերաբար կատվին պահել է նրա դեմքին, գցել անկողնու մեջ, մինչև ուշագնաց լինի:
 
Այդքանից հետո էլ տան դուռը կողպել է՝ զրկելով կնոջն ազատությունից: