15:24 , 26 մարտ, 2016
Նոր Զելանդիայում որսորդական փառատոնի շրջանակներում Զատկի կապակցությամբ սպանել են մոտ 10 հազար ճագար, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 300 որսորդ:
Կազմակերպիչները պնդում են, որ միջոցառումը, որն անցկացվում է արդեն 25 տարի, օգնում է ֆերմերներին ազատվել վնասատուներից:
Նրանց խոսքով` նախորդ տարիներին կենդանիների իրավունքների պաշտպանները հանդես են եկել ցույցերով, սակայն այս տարի այդպիսի բան չի եղել: Նշվում է, որ սպանված ճագարների մեծ մասը կօգտագործվի որպես պարարտանյութ: