Բրյուսելի օդանավակայանում ավարտվել են քննչական գործողությունները


15:18 , 26 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Բրյուսելի միջազգային օդանավակայանում, որտեղ մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, ավարտվել է հետաքննությունը. ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


«Ահաբեկչություններից ավելի քան 4 օր անց Բրյուսելի օդանավակայանի տերմինալում քննչական գործողություններն ավարտվել են»,-ասված է հաղորդագրության տեքստում:


Նշվում է, որ անվտանգության նկատառումներով արված անվտանգության շրջագիծը նախատեսվում է պահպանել, իսկ այն գոտում, որտեղ պայթյուններ էին տեղի ունեցել, կկարողանան մուտք գործել միայն աշխատակիցները:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելի օդանավակայանում ուղևորատար ավիաչվերթները կվերսկսվեն միայն մարտի 29-ից:


Հիշեցնենք, որ մարստի 22-ին հնչած պայթյունների հետևանքով զոհվել էր ավելի քան 30, վիրավորվել ավելի քան 200 մարդ։