ՏՏ-ն խոշորացույցի տակ


14:39 , 26 մարտ, 2016

Ցուցահանդեսների ու համագումարների անցկացումը հնարավորություն է ընձեռնում նույն ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին ամրապնդել համագործակցային կապերը: Օրերս Երևանում տեղի է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ համագումարը:

ՏՏ ոլորտը, թերևս, պատկանում է այն ոլորտների թվին, որոնք ունեն մեծ պոտենցիալ և վերջին շրջանում ավելի ու ավելի են արագացնում զարգացման տեմպերը:

Հատկանշական է, որ վերը նշված համագումարին մասնակցել են գործադիրի մի շարք ներկայացուցիչներ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: ՀՀ վարչապետը համագումարի ժամանակ մեկ անգամ ևս շեշտել է, որ կառավարություն պատրաստ աջակցել սույն ոլորտի զարգացմանը ուղղված ցանկացած ողջամիտ առաջարկի կյանքի կոչմանը: