Air China-ն քննարկում է Վրաստան թռիչքներ սկսելու հնարավորությունը


13:40 , 26 մարտ, 2016

Չինական Air China ավիաընկերությունը քննարկում է Վրաստան թռիչքներ սկսելու հնարավորությունը, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Չինական պատվիրակությունը ժամանել է Վրաստան՝ ծանոթանալու այդ երկրի զբոսաշրջային ներուժին:

Չինաստանի՝ Վրաստան այցելած քաղաքացիների թիվը երկար տարիներ կայուն կերպով աճել է և 2012թ. կազմել է մոտ 10.000 հոգի՝ 1238%-ով ավել 2005 թվականի համեմատ (747 մարդ):