13:30 , 26 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ԼՂՀ–ում այսօր հակառակորդի արկակոծման հետևանքով վիրավորված երիտասարդն ունի ճակատի աջ շրջանի սալջարդ-վերք։ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից Tert.am-ի հետ զրույցում հաղորդեցին, որ հիվանդին բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գնացել է տուն:
«Երիտասարդն ուներ ճակատի աջ շրջանի սալջարդ-վերք»,- հաղորդեցին բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: