13:00 , 26 մարտ, 2016
Բելգիայի Շառլերուա քաղաքում կրակելով սպանել են ԱԷԿ-ի անվտանգության ծառայության աշխատակցին: Այս մասին գրում է Derniere Heure թերթը:
Բացի դրանից՝ նշվում է, որ գողացել են անվտանգության աշխատակցի անցաթուղթը:
«Անվտանգության աշխատակցին սպանել են հինգշաբթի երեկոյան շան հետ շրջելու ժամանակ: Նրա անցաթուղթը գողացված է»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ աղբյուրները ոստիկանությունում հաստատել են այդ տեղեկությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է լինեին ատոմային էլեկտրակայանները, ոչ թե հասարակական տրանսպորտը: