12:44 , 26 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Մաշտոցի պողոտայից քաղաքացիների բերման ենթարկվելու կապակցությամբ ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
«Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն անմիջապես այցելել և առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլոր քաղաքացիների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ