12:04 , 26 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Փաստաբան Լիանա Բալյանը և հոգեբան Աննա Բադալյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան բազմազավակ ընտանիքների խնդիրներին և պետության կողմից տրամադրվող օգնությանը:
Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ թեև կա բազմազավակ մայրերի աջակցության և խրախուսման օրենք, սակայն այն չի գործում: Ըստ նրա՝ պետության կողմից հատկացված նպաստը չի հերիքում մինիմալ պայմանները բավարարելու համար, քանի որ դա «աղքատանպաստ է» և բազմազավակ ընտանիքները ամենաաղքատ սոցիալական խմբին են պատկանում:
«Պետք է ընդունել նոր օրենք՝ բազմազավակ մայրերի պաշտպանության մասին»,-ասաց նա և նշեց, որ օրենքով պետք է բազմազավակ ընտանիքներն օգտվեն անվճար բուժսպասարկումից, անվճար սովորեն մասնավոր դպրոցներում, բուհերում, չվճարեն կոմունալ ծախսերը, գյուղական համայնքներում տրամադրվեն անվճար հողատարածքներ, ընտանի կենդանիներ, տեխնիկա, իսկ քաղաքում՝ բնակարաններ:
«Պետությունը պետք է խրախուսի նորաստեղծ ընտանիքներին, որ այնքան ապահով լինեն, որ շատ երեխաներ ունենան»,- ասաց նա և նշեց, որ պետք է բազմազավակ մայրերին տալ հերոսուհու կոչում և մեկ օր հայտարարվի բազամազավակ մայրերի օր: Ըստ նրա բազմազավակ ընտանիքի երեխաները կաշկանդված են:
Հոգեբան Աննա Բադալյանը նշեց , որ ընտանիքը հոգեբանական կառույց է, իսկ բազամզավակ ընտանիքը յուրովի հոգեբանական կառույց է: Նա նշեց, որ Հայաստանում ամենամեծ բազմազավակ ընտանիքում կա տասնյոթ երեխա:
«Հոգեբանական տեսակետից նրանք ակտիվ են, կարողանում են արագ կողմնորոշվել, ընկերախմբերում ոգին են»,-ասաց նա և նշեց, որ բազմազավակ ընտանիքների երեխաները որպես անձ անհատականություն բավականին հետաքրքիր են:
Աննա Բադալյանն ասաց, որ հիմնականում այդ երեխաները կենցաղային խդիրներից հեռու են և քանի որ նրանք շատ են, յուրաքանչյուրը ծնողին փորձում է ապացուցել, որ ինքը լավն է:
Բացի պետական աջակցությունից նա կարևորեց նաև ընտանիքների ներքին գործոնը: Նա նկատեց, որ թեև նպաստներ պետք է տրամադրվի, սակայն կողմնակի օգնությունը ծուլացնում են: