11:30 , 26 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ամերիկյան JetBlue ընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաուի օդանավակայանում` չբացված առջևի շասսիով, հայտնում է CBS News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին։ Ավիաընկերության հայտարարությունում նշվում է, որ Վաշինգտոնից ուղևորվող ինքնաթիռում եղել է 93 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Անձնակազմը ցամաքային ծառայություններին հայտնել է շասսիի առաջնային հատվածի անսարքության մասին նախքան վայրէջքը։ Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են փրկարար ծառայությունները:
Վայրէջքը բարեհաջող է ընթացել, տուժածներ չկան: