11:22 , 26 մարտ, 2016
Yerkir.am-ը գրում է.
Դեռ մարտի 21-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գայլի կողմից հոշոտված նույն գյուղի 75-ամյա բնակիչ Ռոզա Հարությունյանի վիճակը կայուն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ կնոջը վիրահատել են. գրեթե 4 ժամ է տևել վիրահատությունը:
Հունանյանը տեղեկացրեց նաև, որ կինը երեկ սկսել է խոսել /ոչ լիարժեք է խոսքը, քանի որ շուրթերը նույնպես վնասվել ու վիրահատվել էին/:
«Գիտակցությունը տեղն է, շնչում է ինքնուրույն»,-ասաց Հունանյանը: