Բերքաբերում գնդակը պայթել է բնակչի տան մեջ


11:14 , 26 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Panorama.am-ին հայտնեց, որ հակառակորդի արձակած գնդակը մտել է գյուղացիներից մեկի տուն ու տան մեջ պայթել:

«Ոչ թե տունն է պայթել, այլ պուլյան տան մեջ է պայթել: Զալի մեջ է տրաքել: Մարդիկ տանն են եղել, փառք աստծո չեն տուժել: Կրակել են հարևանի կովին են սպանել»,-ասաց գյուղապետը:

Հակառակորդի կրակոցից Բերքաբերի բնակիչ, 64-ամյա Նորիկ Ալիխանյանն իր տան բակում ուսի ու մեջքի հատվածում վնասվածքներ է ստացել: Գյուղապետն ասաց, վիրավոր գյուղացուն «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն ասաց, որ վիրավոր քաղաքացին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Վիճակը կայուն է, գիտակցություն ունի, ինքնուրույն է շնչում: Քիչ անց կտեղափոխվի բաժանմունք»,-ասաց Շ. Հունանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ