10:50 , 26 մարտ, 2016
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում հակառակորդ կրակոցից վիրավորված 64-ամյա Նորիկ Ալիխանյանի վիճակը կայուն է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
«Գիտակցությունը տեղն է, ինքնուրույն շնչում է: Քննարկվում է բաժանմունք տեղափոխելու հարցը»,-տեղեկացրեց Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Նորիկ Ալիխանյանը վնասվածք էր ստացել ուսի շրջանում, տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց, վիրավորին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: