ԱՄՆ-ում 5.5 տոննա կոկաինով բեռնված սուզանավ են բռնել


10:26 , 26 մարտ, 2016

Untitled-2ԱՄՆ-ում սահմանապահները բռնել են սուզանավ, որում հայտնաբերվել է 5.5 տոննա կոկաինի բեռ։ Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի ափին՝ հայտնում է Independent-ը։

Մաքսային և սահմանային վերահսկողության բյուրոյի աշխատակիցներն այն նկատել էին օդից։ Մինի-սուզանավը սկսել էր խորտակվել՝ չդիմանալով բեռի ծանրությանը։ Թմրավաճառականները կարող էին խմբաքանակի համար մոտ 200 մլն դոլար ստանալ՝ հավելել է թերթը։

Իշխանությունները ձերբակալել են սուզանավում եղած 4 անձանց։