10:10 , 26 մարտ, 2016
Yerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին: Կադիրովի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 5-ին:
Չեչնիայի նախագահը իր Ինսթագրամում շնորհակալություն է հայտնել Պուտինին և նշել, որ նրա ցանկացած հանձնարարությունն իր համար մեծ ուրախություն է և հսկայական պատասխանատվություն:
"Ես առանց մտածելու կանցնեի հանձնարարության կատարմանը, եթե խոսքն անգամ պահակի հաստիկի մասին լիներ՚"- գրել է Կադիրովը: