09:03 , 26 մարտ, 2016
Բաղադրիչներ
- ձու - 7 հատ
- օսլա (крахмал) - 2 ճ/գդ
- սննդի գունանյութ - 1-2 կաթիլ (ոսկեգույն կամ արծաթագույն)
Պատրաստման եղանակ
- Սկզբում մեզ անհրաժեշտ է վերցնել անհրաժեշտ նկարով անձեռոցիկներ, որոնց սպիտակ շերտը հանում ենք և նախշերը կտրտում։

- Այդ ընթացքում ձվերը պինդ եփում ենք և լավ սառեցնում։ Կտրած նկարները ջրում թրջած վրձնով կպցնում ենք ձվի վրա։ Պետք է այնպես անենք, որ միացման հատվածները չերևան, դրա համար անհրաժեշտ է նկարները փոքր տարրերով միացնել իրար։

- Այժմ պատրաստում ենք սոսինձը։ Օսլան 50 մլ ջրի հետ խառնում ենք և դնում կրակի վրա (կամ միկրոալիքային վառարանը)։ Անընդհատ խառնում ենք մինչև օսլան լուծվի և կրակի վրայից վերցնում ենք։

- Երբ արդեն բոլոր ձվերի վրա վրձնով նախշերը դրել ենք,կարող ենք պատրաստված սոսնձով պատել ձվերը և դնել ցանցի վրա, որպեսզի դրանք չորանան։

- Որպեսզի ձվերը գունագեղ լինեն, կարող ենք սոսնձի հետ արծաթագույն կամ ոսկեգույն գունանյութ խառնել, այնուհետև դրանով ձվերը պատել և չորացնել։

Այսպիսով, դեկուպաժի տեխնիկայով պատրաստեցինք զատիկի ձու, որն իր գեղեցկությամբ ավանդական ներկված ձվերից անպայման կառանձնանա: