«Հրապարակ». Վարդան Օսկանյանի կուսակցության «ցուցակը»՝ վերջին օրերի թրենդ


07:33 , 26 մարտ, 2016

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վերջին օրերի թրենդը Վարդան Օսկանյանի կուսակցության «ցուցակն» է, որի առանցքում են լինելու ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Վահե Հովհաննիսյանը չի լինի կուսակցության անդամ, նա և Վիկտոր Սողոմոնյանը համամասնական ցուցակի մաս կկազմեն։ Խոսվում Է նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մասին։ Հնարավո՞ր Է նման բան, հարցրինք Լևոնին։ «Բացառում եմ, մանավանդ որ Օսկանյանը բացատրություններ ունի տալու մարտի 1-ի մասով և շատ լուրջ»։ Օր ու գիշեր «խեղճ» մարդն էդ մասին Է բացատրություններ տալիս։ «Դրանք ոչ մի կերպ չեն բավարարում ոչ միայն իմ, այլև հանրության մոտ եղող սպասումները, ինքը՝ արտաքին գործոց նախարարը, ի՞նչ գործ ուներ, ինչո՞ւ Էր խառնվել Քոչարյանի արկածախնդրությանը։ Պետք Է հասկանալ՝ Օսկանյանը երկար ժամանակ հանրային գիտակցության մեջ ասոցացվելու է որպես Քոչարյանի պարտնյոր»»,–գրում է թերթը։