06:21 , 26 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Գերմանացի նկարչուհի Իզաբել Կիֆհեյբերը ինքնատիպ մատանիներ է ստեղծում, որոնցից յուրաքանչյուրը կարող է առանձին պատմություն մարմնավորել:
Մատանիները գերմանուհին պատրաստում է խեժից: Դրանցից ամեն մեկը փոքրիկ գաղտնի տեսարան է պարունակում իր մեջ, ինչպես օրինակ` սահող դահուկորդի, թենիս խաղացող զույգի, նստարանին նստած զույգի, անտառ կամ արածող կենդանիների:
Հեքիաթային և յուրօրինակ մատանիների սիրահար նկարչուհին նաև պատվերներ է ընդունում` տարբեր թեմաներով զարդեր պատրաստելու համար: Նրա ստեղծագործությունների գեղեցիկ ֆոտոշարքը ներկայացնում Boredpanda.com-ը:





