Apple-ի քիչ հայտնի արտադրանքները


05:07 , 26 մարտ, 2016

Hyser.com.ua-ն առաջարկում է ծանոթանալ Apple ընկերության 13 քիչ հայտնի արտադրանքներն:

aac3fbafbc64f84df8810263e7525859

Ձայներիզ Apple II-ի խաղերով (1978)


Apple-ի վաղ համակարգիչները սկավառակներ օգտագործելուց առաջ ծրագրերը և խաղերը կարդում էին ձայներիզից:

Պրինտեր Apple (1979-1988)


Վաղ ժամանակներում համակարգիչներ արտադրողները արտադրում էին սեփական պրինտերները: Apple-ը Silentype-ը ներկայացրել է 1979 թվականին: Նա պրինտերների բիզնեսից դուրս եկավ 1985 թվականին, LaserWriter-ի թողարկումից հետո:

MacWrite (1984-1994)


Apple-ը թողարկել է տեքստերի մշակման MacWrite ծրագիրը Macintosh-ների համար 1984 թվականին: Դա համակարգչային աշխարհում անհավանական բեկում էր, որոնք մինչ այդ տեքստեր հավաքելու համար օգտվում էին միայն DOS-ից կամ BASIC-ից:

Apple Collection (1986)


Ինչ-որ ժամանակ Apple-ը ունեցել է նորաձև հագուստի սեփական գիծ: Collection-ը, դա ընկերության փորձն է եղել կատալոգի օգնությամբ հագուստ վաճառելու:

Apple Scanner (1988-1997)


Apple-ը 1988 թվականին թողարկեց A4 ֆորմատի սքաներ 300 dpi խտությամբ: 1991 թվակաին այն փոխարինեց Apple OneScanner-ը, որն արտադրությունից դուրս հանվեց 1997 թվականին:

Apple Newton (1993-1998)


Newton-ը եղել է OS-ի անձնական օգնականը, նախատեսված Apple MessagePad պլանշետների համար: Սարքը մատակարարվել է Notes, Names և Dates լավ ծանոթ ծրագրերի հետ:

Apple Power CD (1993-1996)


Իրականում այս արտադրանքը մշակվել է Phillips-ի կողմից և միայն բրենդավորվել է Apple-ի ապրանքնիշով: Սարքը կարողանում է կարդալ սկավառակները, երբ այն միացնում են Mac-ին, ինչպես նաև ավանդական CD-ները, երբ նրան միացնում են բարձրախոսներ:

Apple QuickTake Camera (1994-1997)


QuickTake-ը ամենահին սպառողական թվային տեսախցիկներից մեկն է, որը Apple-ի համար ստեղծել էր Kodak-ը Fujifilm-ի հետ համատեղ: Այն ուներ 3 Մպ խտություն և 1 Մբ ֆլեշ հիշողություն:

Apple Pippin (1995-1997)


Apple Pippin-ը մուլտիմեդիոն հարթակ էր Macintosh OS-ի հիման վրա: Այն վաճառվել է ընդամենը 40 հազար օրինակ և արագ դուրս է եկել շուկայից:

Apple Flower Power iMac (2002)


Ծիածանի բոլոր գույներով iMac-ների ստեղծումից հետո ընկերությունը թողարկեց սահմանափակ քանակությամբ Flower Power համակարգիչները:

Apple eMac (2002 – 2006)


Եթե դուք դպրոց եք գնացել 2000-ականներին, ապա հնարավոր է, որ օգտված լինեք eMac-ից: eMac-ի առաջին տարբերակը դուրս է եկել 128 Մբ օպերատիվ հիշողությամբ, 40 Գբ կոշտ սկավառակով և աշխատել է Mac OS X Puma օպերատիվ համակարգով:

iPod HiFi (2006-2007)


Սա iPod-ների համար բարձրախոսներ ստեղծելու Apple-ի փորձն էր:

Apple Gold EarPods (2013)


Ջոնի Այվը և Մարկ Նյուսոնը մշակել են EarPods ականջակալների միակ նմուշը վարդագույն ոսկուց: