Մի օր երեխաների հետ ռեստորան մտնելով՝ տղամարդը հիշեց այն ամենը, ինչ պատահել էր իրենց ընտանիքի հետ 30 տարի առաջ (photo)


04:58 , 26 մարտ, 2016
Շոն Ուելենը՝ ԱՄՆ-ից, միայնակ դաստիարակում է երեք երեխաների: Մի օր երեխաների հետ ռեստորան մտնելով՝ նա հիշեց այն ամենը, ինչ պատահել էր իրենց ընտանիքի հետ 30 տարի առաջ:

«Ընդմիշտ կհիշեմ այն օրը, երբ ծնողներս բաժանվեցին: Ես վիճեցի հորս հետ: Ես, մայրս և փոքր եղբայրս ստիպված եղանք այդ օրը հյուրանոցում գիշերել. Հայրս անկառավարելի էր դարձել: Երբ հաջորդ օրը տուն վերադարձանք, նա արդեն փոխել էր բոլոր փականները: Հիշում եմ, թե ինչպես էր մայրս աղաչում նրան, որ գոնե թույլ տար վերցնեինք մեր իրերը: Նա թույլ չտվեց:

Ի պատասխան` իմ առջև մի սև պայուսակ նետեցին և ասացին, որ ես ընդամենը 10 րոպե ունեմ՝ անհրաժեշտ իրերը հավաքելու համար: Պայուսակի մեջ միայն հագուստ տեղավորվեց: Դա վերջին անգամն էր, որ ես մուտք գործեցի այն տուն, որտեղ մեծացել էի: Ես թողեցի բեյսբոլի իմ բոլոր մրցանակները: Ամեն ինչ: Գրողը տանի, ինձ նույնիսկ թույլ չտվեցին վերցնել կրիայիս:

Մենք ինչ-որ փոքրիկ նկուղ տեղափոխվեցինք, մենք ոչինչ չունեինք: Եկեղեցու մարդիկ մեզ համար մի քանի անհրաժեշտ բաներ բերեցին և ուտելիք: Բացի եկեղեցու այդ անծանոթ մարդկանցից՝ ոչ մի աջակցություն չունեինք: Հայրս սառեցրել էր բոլոր հաշիվները: Ինչպես մայրս դիմացավ այդ ամենին…: Ես միանգամից կհանձնվեի: Սակայն նա նույնիսկ մտքով նման բան չէր անցկացնում:

Ես միայն այն ժամանակ հասկացա, թե մայրս ինչ է արել մեզ համար, երբ ինքս միայնակ հայր դարձա:

Երեկոյան, երբ ես տղայիս հետ գնացի մեր սիրելի չինական ճաշարանը, ես հանկարծ նոր մատուցողուհու նկատեցի: Նա անմիջապես աչքի էր ընկնում: Ճաշարանի տերերը չինացիներ էին, աշխատողները նույնպես: Եվ հանկարծ այդ փոքրիկ սպիտակամորթ աղջկան: Նա շատ լավ էր սպասարկում, տղայիս հաճելի խոսքեր էր ասում: Մենք ավարտեցինք ընթրիքը և մի փոքր զրուցեցինք: Խոսակցությունից ես հասկացա, որ նա նույնպես միայնակ մայր է: Այդ կեղտոտ չինական ճաշարանում նա բնականաբար չէր ցանկանում աշխատել, բայց նա դա իր համար չէր անում: Սիրտս կտոր-կտոր եղավ, վերքերը թարմացան:

Ես անմիջապես մայրիկիս հիշեցի: Ես տեսա նրան այդ աղջկա մեջ: Միայնակ մայր: Միգուցե նա ինքն է այդպես ցանկացել: Միգուցե՝ ոչ: Չգիտեմ: Ես մի բան գիտեմ. Նա ամեն գիշեր աշխատում է, որ իր երեխաները միշտ ուտելիք և կոշիկներ ունենան: Նա հանուն իր կարիերայի չի աշխատում: Ուղղակի այն բանի համար, որ կարողանա ապրել: Ես հասկանում եմ նրա ցավը: Սակայն մինչև հիմա չեմ պատկերացնում, թե կանայք ինչպես են տանում այդ ամենը:

Ես հասկանում եմ, որ իմ թեյավճարները չեն օգնի նրան վճարել բոլոր հաշիվները, կամ երեխաների համար բրեկետներ գնել, կամ էլ սառնարանը համեղ սնունդով լցնել: Ես ուղղակի հույս ունեմ, որ այն ժպիտը, որ ես կարողացա առաջացնել նրա դեմքին, կօգնի իրեն, որ այսօր սովորականից ավելի երջանիկ տուն վերադառնա:

Չգիտեմ նրա պատմությունը: Դա ինձ պետք էլ չի: Ես ուղղակի մտածեցի, որ միգուցե մի օր իմ մորն էլ է ինչ-որ մեկը բարոյապես օգնել: Այն հուսահատության օրերին միգուցե ինչ-որ մեկն ուղղակի զրուցել է մորս հետ և հույս է տվել նրան:

Ես համարում եմ, որ իմ մայրն անասելի օրհնություն է: Բոլոր միայնակ մայրիկներին… ՀԱՐԳԱՆՔ: Դուք հիասքանչ եք, և ձեր երեխաները ձեզանից շատ բան են սովորում: Նրանք նայում են ձեզ, հետևում են ձեր արարքներին: Ինչպես ես եմ ժամանակին նայել իմ մայրիկին:

Մայրիկ, ես քեզ սիրում եմ: Դու իմ հերոսն ես»: