04:20 , 26 մարտ, 2016Ճարպերն այրող կոկտեյլները հիանալի միջոց են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նրանք արագացնում են նյութափոխանակությունը, վերացնում են քաղցի զգացումը, հարստացնում օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով:
Ձեզ եմ ներկայացնում 2 կոկտեյլի բաղադրատոմս, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը:
Անանուխով և կիտրոնով թեթև կոկտեյլը օրվա սկզբին կառույգացնի, էներգիա կհաղորդի և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրներից:
- Կիվի-1 հատ,
- Կիտրոն – 2 կտոր,
- Անանուխ – 7 ճյուղ ,
- Մաղադանոս – 7 ճյուղ ,
- Ջուր – 100 մլ :
- Մեղր – ըստ ճաշակի և ցանկության:
Կիվին մաքրել և ոչ մեծ կտորների կտրատել: Լցնել բլենդերի մեջ: Կիվիին ավելացնել կիտրոն, կանաչի և ջուր, լավ խառնել: Միանգամից օգտագործել պատրաստելուց հետո:
Էկզոտիկ մրգերի սիրահարների ճաշակով կլինի արքայախնձորով և թուրինջով կոկտեյլը: Այս մթերքները դդմի սերմերի հետ ճարպերն այրելու գործում լավագույններից է:
- Թուրինջ – ¼ հատ,
- Կեֆիր – 250 մլ ,
- Դդմի սերմեր – 30 գ.,
- Կոկոսի յուղ – 30 մլ
Թուրինջը և արքայախնձորը մաքրել, ոչ մեծ կտորների կտրատել և լցնել բլենդերի մեջ: Մրգերին ավելացնել կեֆիր, սերմեր և կոկոսի յուղ, խառնել:
