02:30 , 26 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Ցրտաշունչ ձմեռը դժվար ժամանակահատված է քաղաքում ապրող փետրավորների համար: Ցուրտը նրանց այդքան էլ չի վախեցնում, իսկ այ սննդի պակասը լուրջ խնդիր է:
Ստորև ներկայացված տեսանյութի հերոսն ամբողջ ձմեռ միևնույն ժամին եկել է քաղաքային լճի մոտ ու կերակրել բադերին ու սագերին: Սակայն մի օր, երբ տղամարդը փոքր-ինչ ուշացումով է եկել, սոված թռչունները չեն դիմացել ու բոլորով վազել են նրա կողմը` երթևեկող մեքենաներով ծանրաբեռնված փողոցի ուղղությամբ.
