Իրանում ուղղաթիռ է կործանվել. Բոլոր 10 ուղևորները զոհվել են. ԶԼՄ-ներ


00:38 , 26 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Շտապ օգնության ուղղաթիռը վթարվել է Իրանի հրավում, հաղորդում է РИА Новости-ն:
 
Իրանական «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ` ուղղաթիռում գտնվող բոլոր 10 ուղևորները զոհվել են: Նրանց թվում էին անձնակազմի 6 անդամները, բուժակը և երեք հիվանդները:

Ինչպես հաղորդել է Ֆարս նահանգի վարչակազմի ճգնաժամային կենտրոնի  գլխավոր տնօրենը` միջադեպը տեղի է ունեցել երևանի ժամանակով 20:00-ին:

Ուղղաթիռն ուղևորվում էր Շիրազ քաղաք, սակայն  կործանվել է ժամանման վայրից մոտ 20 կմ հեռավորությամբ: