Տխուր եմ, որ որպես ֆուտբոլիստ այլևս խաղադաշտ դուրս չեմ գա


23:12 , 25 մարտ, 2016

berezovskyi_2012109Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում հավաքականի կազմում անցկացրեց իր հրաժեշտի հանդիպումը, շատ ոգևորված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած անակնկալից: «Շատ ոգևորված  եմ, որ մեր ֆեդերացիայի ղեկավարությունը կարողացավ նման հրաժեշտ կազմակերպել, նման անակնկալ մատ ուցել: Նաև շատ ուրախ եմ ևս մեկ անգամ հայրենիքում լինելու համար»,- նշեց Բերեզովսկին:

Բերեզովսկին հավելեց, որ մի կողմից էլ տխուր զգացողություններ ունի, քանի որ գիտակցում է, որ որպես ֆուտբոլիստ այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոման Բերեզովսկուն Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա է նվիրել: Հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած ներդրման համար Բերեզովսկին նաև պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Նա Հայաստանի ազգային ընտրանում կազմում անցկացրել է 94 հանդիպում: