22:24 , 25 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հայաստան- Բելոռուս հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: ՖԱՖ-ի անդամներից մեկը ջահով ներխուժել է խաղադաշտ: Ոստիկանության աշխատակիցները կարողացել են կարճ ժամանակում նրան դուրս բերել խաղադաշտից:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ մարզադաշտ ներխուժած երիտասարդը եղել է Հայկ Բաբայանը: Վերջինիս Ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկել, սակայն կարճ ժամանակ անց բաց են թողել: Երիտասարդն իր դժգոհությունն է հայտնել Ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Հավելենք, որ Հայաստան- Բելոռուս հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0-0: