Եվրանեսթ ԽՎ-ի՝ Բրյուսելում գտնվող պատվիրակությունն արդեն Երևանում է


21:36 , 25 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բրյուսելի ահաբեկչության օրերին Բելգիայի Թագավորությունում գտնվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամներն արդեն Հայաստանում են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

«Մեքենայով ուղևորվեցինք  Ֆրանկֆուրտ, որտեղից արդեն պատվիրակության անդամների մի մասը մեկնեց Մոսկվա, մի մասը Կիևով  վերադարձել են»,- ասաց Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանը դեռ անորոշ ժամկետով փակված է: