Թողեք աշխատենք. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյան


21:28 , 25 մարտ, 2016
Վարուժան Սուքիասյան. Թողեք աշխատենքArmsport.am-ը գրում է.
Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կիսվեց կարծիքով, ինչպես նաև պատասխանեց հնչած հարցերին.
 
 - Ինչպիսի՞ն ստացվեց հանդիպումը:
 
 - Մեկնարկում մի փոքր կաշկանդվածություն կար: Երկրորդ խաղակեսում ավելի լավ, հարձակվողական ֆուտբոլ խաղացինք: Երկրորդ կեսում ավելի շատ պահեր ստեղծեցինք:
 
 - Նորեկներից ովքե՞ր արդարացրին սպասելիքները: 
 
 - Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը տպավորեցին: Կարծում եմ՝ իրենք հիմնական կազմի խաղացողներ են:
 
 - Դավիթ Արշակյանը խաղալու հնարավորություն չստացավ...
 
 - Ղադիմյանն ավելի կրեատիվ ֆուտբոլիստ է: Որոշեցինք իրեն հնարավորություն տալ, իսկ Արշակյանին դեռ հնարավորություն կտանք, դեռ ժամանակ ունենք:
 
 - Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ միջամտելու է հավաքականին, կազմի ընտրությանը. ի՞նչ կասեք այս մասով:
 
 - Ես կազմը չեմ որոշում, նայում եմ այն տղաներին, ովքեր այսօր պատրաստ են, իմ տեսադաշտում են: Լիազորությունների հարցում ես և ֆեդերացիայի նախագահը ընդհանուր ենք: Կազմի, մարտավարության ընտրությունը կատարում է միայն գլխավոր մարզիչը:
 
  - Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ Դուք ցանկացել եք 3 չհրավիրված ֆուտբոլիստներին էլ տեսնել հավաքականում. ի՞նչ կասեք այդ մասին:
 
 - Դեռ ժամանակ ունենք, եկեք չշտապենք: Փորձարկումների մեջ ենք, եկեք այդ հարցերին մի քիչ հեռվից նայենք. թողեք աշխատենք: