Հայաստան - Բելառուս՝ 0:0


20:57 , 25 մարտ, 2016

Հայաստան - Բելառուս՝ 0:0 (թարմացվում է)Armsport.am-ը գրում է.

Վերջ. հանդիպումն ավարտվեց. Հայաստան - Բելառուս՝ 0:0:

90+3.Լարված րոպեներ են:

90+1.Տիգրան Բարսեղյանի սուր փոխանցումից հետո ոչ-ոք չկարողացավ գնդակն ուղարկել դարպասը:

90.Բարսեղյանը կենտրոնով հարված կատարեց. բելառուս դարպասապահը տեղում էր:

87.Հայ խաղացողները մեծածավալ գրոհներ են կազմակերպում:

85.Անկյունայինի փոխանցումից հետո Հարոյանը գլխով շեղ հարվածեց:

84.Տիգրան Բարսեղյանն ակտիվորեն է մտել խաղի մեջ:

80.Բելառուսների կազմում Ռենան Բերասանին փոխարինեց Միխայիլ Յանուշը: Փոխարինում նաև մեր հավաքականում Էդգար Մանուչարյան՝ դուրս, Տիգրան Բարսեղյան՝ մուտք:

79.Խառնաշփոթ իրավիճակ էր բելառուսների դարպասային հրապարակում. մոտ տարածությունից հարվածից հետո դարպասապահը գնդակը դուրս հանեց անկյունային:

78.Հրայր Մկոյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Հովհաննես Համբարձումյանը:

74.«ՖԱՖ»-ի ֆան-սեկտորից երկրպագուն ճայտրուկով խաղադաշտ ներխուժեց, ինչը խաղի ընդմիջման պատճառ դարձավ: Ոստիկանները մարզադաշտից դուրս բերեցին երկրպագուին:

70.Անդոնյանը սահընկումով փակեց Կորնիլենկոյի հարվածը:

67.Երկրորդ փոխարինումն է կատարում Վարուժան Սուքիասյանը. Մարկոս Պիզելիի փոխարեն խաղադաշտ մտավ Գեղամ Ղադիմյան:

66.Եզրային գծի մոտ Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացավ Իգոր Շիտաուն:

63.Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Սարկիսովը հանդիպումը կշարունակի Արաս Օզբիլիսի փոխարեն:

62.Կրկնակի փոխարինում հյուրերի կազմում Տիմոֆեյ Կոլաչով, Սերգեյ Կրավեց՝ դուրս, Սերգեյ Կիսլյակ և Մաքսիմ Վալաձկո՝ մուտք:

61.Հյուրերի պաշտպանության գծում կոպիտ սխալից հետո Մխիթարյանը քիչ էր մնում մեն-մենակ դուրս գար դարպասապահի դեմ, սակայն բելառուսները չեզոքացրին վտանգը:

56.Հիանալի գրոհ էին կազմակերպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձախ եզրում Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկոսը գնդակը հասցեագրեց ավելի նպաստավոր դիրքում գտնվող Օզբիլիսին, ում հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

53.Ընթացիկ րոպեներին հիմնականում հանգստություն է նկատվում երկու կողմերի գործողություններում:

49.Հարոյանի սխալից հետո Կորնիլենկոն նպաստավոր դիրք դուրս եկավ, սակայն այնուհետև սայթաքեց՝ գնդակն իրենից առաջ թողնելով::

48.Երկրորդ խաղակեսի մեկնարկում հայ ֆուտբոլիստներն ավելի շատ են գնդակով:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին ՀՖՖ-ի կողմից նվեր է ստանում. «Toyota Prado» ավտոմեքենան Բերեզովսկուն նվիրում է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Տարոն Մարգարյանի հրամանով Ռոմանը պարգևատրվում է քաղաքապետի անվան ոսկե մեդալով:

Վերջ. 1-ին խաղակեսն ավարտվեց՝ 0:0:

45.Առաջին խաղակեսին ավելացվեց 1 րոպե:

43.Տուգանաինից Մարկոսի հուժկու հարվածից հետո Ֆիլիպենկոն դեմքին ցավո հարված ստացավ: Բժիշկները օգնություն ցուցաբերեցին Բելառուսի ընտրանու 21 համարին:

42.Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը կանոնների խախտմամբ կասեցնելու համար դեղին քարտ ստացավ Դրագունը:

39.Առաջին խաղակեսի վերջնամասում համեմատաբար բաց ֆուտբոլ է ընթանում:

36.Անկյունայինից փոխանցումից հետո դարպասապահը հեռացրեց գնդակը, իսկ Արասի՝ հեռու տարածությունից հարվածը շեղ ստացվեց:

35.Հենրիխ Մխիթարյանը տուգանայինում ստացավ  Մանուչարյանի կրկնկով փոխանցումը, շրջվեց և հարվածեց. գնդակն անդրադարձով դուրս եկավ անկյունային:

34.Վտանգավոր իրավիճակ էր. մոտ տարածությունում բելառուս ուտբոլիստի հարվածից հետո Բեգլարյանը կարողացավ ետ մղել գնդակը:

Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այստեղ:

29.Բելառուսների կոմբինացիոն գրոհ էին կազմակերպե, վերջում աջ եզրում գլխով դեպի կենտրոն փոխանցումից հետո Արսեն Բեգլարյանն առաջինը հասավ գնդակին:

28.Մարկոս Պիզելին մոտ 25-27 մետրից բարձր հարված կատարեց:

26.Գոռ Մալաքյանը հաջողությամբ ձերբազատվեց 2 ֆուտբոլիստներից և հարված կատարեց. գնդակն անդրադարձով դուրս եկավ անկյունային:

21.Հայ ֆուտբոլիստները հիմնականում ձգտում են ապավինել կոմբինացիոն գործողությունների:

19.Էդգար Մանուչարյանն աջ եզրում հիանալի անցումից հետո փոխանցեց կենտրոն, ուր պաշտպանը սահընկումով գնդակը փոխանցեց դարպասապահին: Հարձակման կրակագծում էր հայտնվել Հարոյանը:

18.Արաս Օզբիլիսը հաշվենկատ փոխանցմամբ նկատեց աջ եզրով արագացում կատարող Մկոյանին, ով չկարողացավ կասեցնել գնդակը:

15.Բարձրից փոխանցումից հետո Դրագունը գլխով բարձր հարված կատարեց:

14.Բելառուսները 2 անգամ անկյունայինի հնարավորություն ստացան. 2-րդի ընթացքում բարձրից փոխանցում հետևեց, որից հետո վտանգավոր հարված եղավ. Բեգլարյանը գեղեցիկ ցատկով կրկին գնդակը դուրս բերեց անկյունային:

12.Հավաքականները երկուստեք ակտիվությամբ են գործում:

10.Լևոն Հայրապետյանը ձախ եզրում անցումից հետո փոխանցեց կենտրոն. գնդակը քիչ էր մնում հասներ Մանուչարյանին, սակայն պաշտպանն այն դուրս բերեց անկյունային:

8.Ռոման Բերեզովսկին ծափողջյունների ներքո փոխարինվեց. լեգենդար դարպասապահի փոխարեն հանդիպումը կշարունակի Արսեն Բեգլարյանը: Հանդիսականները հոտընկայս ճանապարհեցին Բերեզովսկուն:

5.Բալանովիչը ձախ եզրում նպաստավոր դիրք դուրս գալուց հետո բարձր հարված կատարեց:

2.Կորնիլենկոն տուգանայինի մատույցներից ընկնելով հարված կատարեց. Բերեզովսկին որսաց գնդակը:

1.Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին հյուրերը:

18:50.Այժմ արևոտ եղանակ է՝ չնայած, որ մոտ կես ժամ առաջ անձրև էր տեղում:

18:40.Ընտրանիների խաղացողներն ավարտեցին նախավարժանքը և վերադարձան հանդերձարաններ:

18:22.Ֆուտբոլիստները դուրս եկան նախավարժանքի:

_________________________________________________________________________________

Հայաստան - Բելառուս
ընկերական հանդիպում
«Հանրապետական» մարզադաշտ, սկիզբը՝ 19:00

 

N

ՀԱՅԱՍՏԱՆ

N

ԲԵԼԱՌՈՒՍ

1

Ռոման ԲԵՐԵԶՈՎՍԿԻ

12

Սերգեյ ՉԵՐՆԻԿ

3

Վարազդատ ՀԱՐՈՅԱՆ

4

Իգոր ՇԻՏԱՈՒ

15

Հրայր ՄԿՈՅԱՆ

21

Եգոր ՖԻԼԻՊԵՆԿՈ

5

Գաել ԱՆԴՈՆՅԱՆ

16

Սերգեյ ԲԱԼԱՆՈՎԻՉ

20

Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

5

Դենիս ՊՈԼԻԱԿՈՎ

21

Դավիթ ՄԱՆՈՅԱՆ

20

Միխայիլ ՍԻՎԱԿՈՎ

18

Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ

23

Տիմոֆեյ ԿԱԼԱՉՈՎ

9

Գոռ ՄԱԼԱՔՅԱՆ

2

Ստանիսլավ ԴՐԱԳՈՒՆ (ա)

23

Արաս ՕԶԲԻԼԻՍ

14

Սերգեյ ԿՐԱՎԵՑ

8

Մարկոս ՊԻԶԵԼԻ

10

Ռենան ԲՐԵՍԱՆ

22

Էդգար ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

8

Սերգեյ ԿՈՐՆԻԼԵՆԿՈ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

16

Գևորգ ՊՐԱԶՅԱՆ

22

Անդրեյ ԽԱՐԲՈՒՆՈՎ

12

Գոռ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1

Անդրեյ ԿԼԻՄՈՎԻՉ

1

Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ

6

Սերգեյ ՊԱԼԻՏՍԵՎԻՉ

4

Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ

7

Ռոման ԲԵԳՈՒՆՈՎ

10

Տիգրան ԲԱՐՍԵՂՅԱՆ

13

Մաքսիմ ՎԱԼԱՁԿՈ

11

Արթուր ՍԱՐԿԻՍՈՎ

15

Սերգեյ ԿԻՍԼՅԱԿ

6

Բենիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

18

Իվան ՄԱԵՎՍԿԻ

24

Գեղամ ՂԱԴԻՄՅԱՆ

17

Միխայիլ ՅԱՆՈՒՇ

13

Դավիթ ԱՐՇԱԿՅԱՆ

19

-

14

Սերգեյ ԱՎԱԳԻՄՅԱՆ

18

-

17

Արտակ ԵԴԻԳԱՐՅԱՆ

10

-

19

Հովհաննես ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

22

-

7

Զավեն ԲԱԴՈՅԱՆ

-

-

25

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

-

-

 

Գլխ. մարզիչ

 

Գլխմարզիչ

 

Վարուժան ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Ալեքսանդր ԽԱՑԿԵՎԻՉ