19:44 , 25 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ռամզան Քադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին եւ հույս Է հայտնել, որ նա հետագայում կմասնակցի սեպտեմբերյան ընտրություններին, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Քադիրովի հետ հանդիպման ընթացքում պետության ղեկավարը հիշեցրել Է, որ նախագահի պաշտոնում Քադիրովի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում Է ապրիլի 5-ին:
«Իմ կողմից այսօր հրամանագիր Է ստորագրվել ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին, որին, հուսով եմ, կհաջորդի ձեր մասնակցությունը այս տարվա սեպտեմբերի ընտրություններին»,-ասել Է Պուտինը Քադիրովին: