19:29 , 25 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Գորիսում մարտի 8-ին «Դիանա» ռեստորանային համալիրի մոտ Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակից Արթուր Գևորգյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Գևորգյանի փաստաբան Համլետ Դավթյանը:
«Դատարանում մեղադրող դատախազը պնդեց մեղադրանքը, առարկեց գրավի վերաբերյալ միջնորդությանը, բայց ադատարանըգտավ, որ 500 հազար դրամը երաշխիք է, որ ինքը չի խոչընդոտի, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից», -հավելեց փաստաբանը:
Դավթյանը ձեռնպահ մնաց գնահատել, թե ինչու է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործ հարուցվել և ասաց, որ պայքարելու են արդարության ասնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ