Ապօրինություն է. Հովիկ Աբրահամյանը՝ ԵՏՄ երկրներից մեքենա ներկրելիս ԱԱՀ գանձելու մասին


19:16 , 25 մարտ, 2016

 Ապօրինություն է. Հովիկ Աբրահամյանը՝ ԵՏՄ երկրներից մեքենա ներկրելիս ԱԱՀ գանձելու մասինYerkir.am-ը գրում է.

Այսօր լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին ԵՏՄ երկրներից մեքենաների ներկրման շուրջ առաջացած խնդրի մասին: Բանն այն է, որ մեքենա ներկրելիս ԱԱՀ-ն դեռ գանձվում է:

«Չի կարող այդպես լինել, արդեն օրենքն ընդունված է ու գործում է, եթե նման բան լինի, ուրեմն դա ապօրինություն է»,- ասաց վարչապետը:

Հարցին, որ ՊԵԿ նոր նախագահի նշանակումից հետո ոլորտում դժգոհություններ են սկսվել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Եթե կան դժգոհություններ` ես պատրաստ եմ արձագանքել ու խնդիրներին լուծում տալ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով իրանական գազի անցկացման հնարավորությանը, նա կարծիք հայտնեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե համընկնեն պետությունների տնտեսական շահերը: Վարչապետի խոսքով՝ այդ հարցը շուտ լուծվող հարցերից չէ, և Իրան կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ պետք է մասնակցի միջկառավարական նիստին, այդ հարցը փորձելու են քննարկման առարկա դարձնել: