«Նեմե՛ց, հեռացի՛ր». նման բացականչություններով ՖԱՖ-ի անդամները մտան մարզադաշտ


18:56 , 25 մարտ, 2016

Րոպեներ անց կսկսվի Հայաստան-Բելառուս խաղը։ Խաղին ընդառաջ երկրպագուների ֆան-շարժումը երթով Ֆրանսիայի հրապարակից շարժվեց դեպի «Հանրապետական» մարզադաշտ: Ֆուտբոլի երկրպագուները հայրենասիրական երգերով ու «Նեմե՛ց, հեռացի՛ր» կոչերով մտան մարզադաշտ։ ՀՖՖ նախագահը պետք է հրաժարական տա. սա է բոլորիս ցանկությունն ու պահանջը։

Հաջողություն մեր տղաներին ու գեղեցիկ խաղ։