18:44 , 25 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվող Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստում հրապարակվել են 26 հատորանոց գործի նյութերում առկա փաստաթղթերը:
Մասնավորապես, հրապարակվեցին գործով մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի մասին համադասարանցիների միանման կարծիքները՝ «ուրախ էր, բարի էր, միշտ ժպտում էր, համեստ էր, աղջիկներին մաստակ էր բերում»: Դասատուներն էլ ասել են Պերմյակովը եղել է հանգիստ, չնախաձեռնող:
Այնուհետև հրապարակվել է բժշկահոգեբանական հետազոտության փորձաքննության փաստաթուղթը, որի համաձայն, Պերմյակովն «իրեն հանգիստ է պահում, բավականաչափ վստահ է: Շփման ժամանակ բարեհամբյուր է, բարեկիրթ, կոռեկտ պատասխանում է իրեն ուղղված բոլոր հարցրեին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ