Հիանալի նորություն. 2-ամյա Հովհաննեսի բուժման համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է


13:09 , 17 հունվար, 2013

Անչափ ուրախ եմ հայտնել, որ մանկական ուղեղային կաթվածով տառապող 2-ամյա Հովհաննեսի բուժման համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է, շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չմնացին և փորձեցին օգնել՝ կապ չունի՝ ինչպես՝ գումար փոխանցելով, թե Ֆեյսբուքում տարածելով:
Առանձնահատուկ շնորհակալություն մեծ գումարներ փոխանցած անձանց և կազմակերպություններին, մասնավորապես՝ «Ամերիաբանկին» (2 500 000 դրամ), Քրիստինե Պեպելյանին (1000 ԱՄՆ դոլար), Անուշ Հարությունյանին (250 000 դրամ) և մնացած բարերարներին, Ատված բոլորիդ պահապան:

Եկեք քաջ առողջություն մաղթենք փոքրիկ Հովհաննեսին. Աստված օգնական և պահապան: