Բրյուսելում ոստիկանական գործողության ընթացքում մեկ մարդ է չեզոքացվել


17:29 , 25 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բրյուսելի Սկարբեկ արվարձանում մետրոյի կայարանի մոտ  անցկացվող ոստիկանական գործողության ընթացքում մեկ մարդ է չեզոքացվել:
Այդ մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը:
Բելգիայի ոստիկանությունը այսօր նոր ոստիկանական գործողություն է անցկացրել Բրյուսելի Սկարբեկ արվարձանում, որտեղից երեքշաբթի օրը տաքսիստը օդանավակայան է տեղափոխել մահապարտ ահաբեկիչներին:
 
RTBF բելգիական հանրային հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ ոստիկանական հատուկ ստորաբաժանումը ներխուժել է արվարձանում գտնվող բնակելի տուն: Ականատեսների տվյալներով՝ գործողության ամենասկզբում պայթյուն է հնչել, լսվել են կրակոցներ: Դեպքի վայրում աշխատում են նաև ականազերծման ծառայությունները:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը և ռազմական բեռնատարներն արգելափակել են թաղամասը:
VRT հեռուստաալիքը հայտնում է նաև, որ ոստիկանությունը նոր հատուկ գործողություն է իրականացնում Բրյուսելի Կապիտալ թաղամասում (քաղաքի կենտրոն):