Այսօրվա լրատվականների մեծ մասը անմակարդակ ու ցածրակարգ ծառայություն է մատուցում հանրությանը


12:54 , 17 հունվար, 2013

Այսօրվա լրատվականների մեծ մասը բացի նրանից, որ չունի ինքնուրույնություն, նաև անմակարդակ ու ցածրակարգ ծառայություն է մատուցում հանրությանը:
Նրանք, ովքեր կլոր տարի իրականացրել են Էլեկտրոնային լրատվականների մեդիամոնիթորինգ, կարող են փաստել, թե որքան քիչ են ոլորտում պրոֆեսիոնալները:
Լրագրողի նկատմամբ ձևավորված երբեմնի հանրօգուտ ասոցիացիաների դեմ այսօր «պայաքարում» են հենց անգրագետ լրագրողները: 
Վատ չէր լինի` քաղաքական և այլ ինստիտուտների չկայացվածության ու թերի լինելու մասին վերլուծություններ գրողներից շատերը մի պահ մտածեին լրագրողական ինստիտուտի ներկայիս տենդենցների մասին, որը ոչ պակաս կարևոր է դրական սոցիալական էֆեկտի կերտման ճանապարհին: 

Հ.Գ. Հիմա նորաձև է` բոլորը քլնգում են TV-ին` համարելով այն դեգրադացնող ու զոմբիացնող... 
է հա ի՞նչ տարբերություն, թե որտեղից է դուրս գալիս անմակարդակ ինֆորմացիան...