Դյուսելդորֆում ձերբակալվել են Բրյուսելի ահաբեկչություններին ներգրավվածության համար կասկածվող անձինք. Spiegel


15:49 , 25 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Դյուսելդորֆում ձերբակալվել են Բրյուսելում երեքշաբթի օրն իրականացված ահաբեկչություններին ներգրավվածության համար կասկածվող անձինք, հայտնում է գերմանական Spiegel թերթը։
 
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալված տղամարդկանցից մեկի՝ Զամիր Ե.-ի հեռախոսում գտել են «կասկածելի SMS հաղորդագրություն»: Այդ հաղորդագրության բովանդակության մասին չի հաղորդվում:
 
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում օրերս երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: