«Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կապված են Կրուիֆի հետ․ Մեսսի


15:18 , 25 մարտ, 2016

Lionel+Messi+FC+Barcelona+v+Getafe+CF+La+Liga+DvoKCfU7qNIlԿատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ թիմն իր հաջողությունների համար պարտական է Յոհան Կրուիֆին։

Լեգենդար հոլանդացին, ով երեկ մահացավ 68 տարեկան հասակում, խաղացել է ու մարզել թիմը։ Կրուիֆը տառապում էր թոքերի քաղցկեղից։

«Նա հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆուտբոլի վրա։ Նա փոխել է «Բարսելոնա»-ի մտածելակերպն ու խաղը։

«Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կապված են Կրուիֆի հետ։ Ֆուտբոլում նրան սիրում էին բոլորը, հատկապես «Բարսելոնա»-ի երկրպագուները»,- հայտարարել է Մեսսին։