15:06 , 25 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանի որոշմամբ ճանաչվել է լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի դեմ գործովհայցվորներից մեկը, հայտնում է Haber Turk-ը։
Նրանց լրտեսության հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչները բողոքել են դատարանի որոշման դեմ՝ նշելով, որ լրագրողների գործողություններից Էրդողանն ուղղակիորեն չի տուժել, սակայն նրանց բողոքը հաշվի չի առնվել:
Հաղորդվում է, որ դատական գործընթացն ընթանալու է փակ ռեժիմով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկի երկու լրագրողներ մեղադրվում են լրտեսության մեղադրանքով: Նրանք բացահայտել էին Թուրքիայի և Սիրիայում գործող ահաբեկիչների միջև եղած կապերը։