14:32 , 25 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում:
Այս պահին, ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը, հրշեջները հանգցրել են Դվին հյուրանոցում բռնկված կրակը:
Այնտեղ են հրշեջներ, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ:
Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ, բայց նշվում է, որ այրվել է շինարարական աղբ: