Երևանի կենտրոնում խոշոր հրդեհ է (Լրացված)


14:14 , 25 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Այս պահին Երևանի կենտրոնում, մասնավորապես, Կոնդ թաղամասում խոշոր հրդեհ է, որից ելնող ծուխը տեսանելի է Սարյան փողոցում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ ահազանգն ստացել են և կանչը հրշեջների կողմից սպասարկվում է:

14:05 ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին: Ըստ նախնական տվյալների, այրվել է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ