Ջոն Քերին ժամանել է Բրյուսել


14:08 , 25 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրյուսելի օդանավակայանում։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Բելգիայի մայրաքաղաքում ակնկալվում են Քերիի հանդիպումները Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ:

 

Հանդիպման ընթացքում պլանավորվում է ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկումն ու պետքարտուղարի՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքների ամփոփումը։

 

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության օրակարգի կարևորագույն հարցը ծայրահեղականության դեմ պայքարն է:

 

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, սպառնալիք է նաև Ռուսաստանի համար:
«Սիրիայի տարածքում կռվում են չեչեններ՝ Ռուսաստանից: Նրանց թիվը մի քանի հազար է»,-ասել է Քերին՝ հավելելով, որ կիսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտահոգությունը, որ այդ ահաբեկիչները կարող են հայրենիք վերադառնալ:

 

Նա հույս է հայտնել, որ կհաջողվի ծայրահեղականության դեմ պայքարում հասնել այնպիսի մակարդակի, ինչպես անցյալ դարում, երբ Խորհրդային միությունն ու ԱՄՆ-ն համատեղ պայքարում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: