Կին-տղամարդ հարաբերությունները հաճախ վերածվում են մրցակցային պայքարի: Եվ կանայք հաճախ մնում են չբավարարված, ինչն էլ բացասաբար է ազդում նրանց էմոցիոնալ դաշտի ու առողջության վրա: Զուգընկերոջը բացահայտել այլ կողմից, հաղորդակցվել նրա էներգետիկ դաշտի հետ և ստանալ նոր ու ավելի վառ տպավորություններ. այս ամենը հնարավոր է տանտրիկ սեքսի միջոցով:
Իսկ ի՞նչ է տանտրիկ սեքսը
Տանտրիկ սեքսն անշփում հաճույքն է, որը կարելի է ապրել էզոթերիկ գիտելիք ստանալով: Ի վերջո մարդը հասնում է այն գիտակցության, որ ինքն ու տիեզերքը մեկ ամբողջություն են: Ցանկալին իրականություն դարձնելու նախապայմանը արական և իգական սկիզբների միասնությունն է:
Տանտրիկ սեքսն իր հատուկ տեմպն ունի` տպավորիչ, ուժեղ, երկարատև ինտիմ հաճույքի հասնելու համար: Մինչև բուն սեռական ակտին անցնելը, զույգը երկար ուսուցում է անցնում՝ միմյանց էներգետիկ դաշտին ու էներգետիկ հոսքերին ընտելանալու համար:
Նրանք միմյանց մերսում են, տարբեր վարժություններ անում:
Այս մոտեցումն օգնում է ճիշտ ըմբռնել իրավիճակը, կինն ու տղամարդը սկսում են լավ հասկանալ միմյանց և դառնում են իրական մեկ ամբողջություն:
Տանտրիկ սեքսի ժամանակ երկուսն էլ՝թե՛ կինը և թե՛ տղամարդը, միաժամանակ են հասնում օրգազմի: Մասնագետները դա բացատրում են նրանով, որ մարդու էներգետիկ դաշտին ծանոթանալն օգնում է բացահայտել Նադիի՝ կենսական էներգիայի 3 կետ՝ իդան՝ կնոջ էներգիան, փինգալը՝ տղամարդու էներգիան ևսուշումնան՝անսեռ էներգիան: Հենց սա էլ օգնում է ձեռք բերել միստիկ սեքսուալ էներգիան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
