Հայաստան-Բելառուս. բուքմեյքերական կանխատեսումներ


13:48 , 25 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Այսօր Հայաստանի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում  ընկերական խաղի շրջանակներում կընդունի Բելառուսի հավաքականի: Հանդիպումը կլինի նաև մեր դարպասապահի՝ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղը:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է մերոնց՝ հաղթանակը գնահատելով 2.45 գործակցով: Բելառուսի ընտրանու հաղթանակի հավանականությունը 3.10 է, իսկ ոչ-ոքիինը՝ 3.00:

Հանդիպման մեկնարկը 19:00-ին է: