Հավակնորդների մրցաշար. 12-րդ տուրում՝ Արոնյան-Կարուանա


12:52 , 25 մարտ, 2016

Շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է:

Մրցաշարի 11 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան: Երրորդ հորիզոնականում ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինն է, ով իր ակտիվում ունի 6 միավոր:

Լևոն Արոնյանը, Պետեր Սվիդլերը և Անիշ Գիրին 5.5-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 4-6-րդ տեղերը: Հիկարու Նակամուրան 4.5 միավորով 7-րդն է, իսկ աղյուսակը եզրափակում է Վեսելին Տոպալովը: