13:00 , 25 մարտ, 2016BlogNews-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «ATV» հեռուստաընկերության նոր՝ «Աբելի քույրը» հեռուստասերիալում այսուհետև նկարահանվելու է նաև սերիալային դերասան Դավիթ Մարդյանը։ Դավիթը մարմնավորում է հայրենասեր, բարի, նվիրված զինվորի։

BlogNews-ն օրերս եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է առաջին լուսանկարները Դավթի մասնակցությամբ տեսարաններից։ Ստեղծագործական անձնակազմը բավականին երկար և բարդ նկարահանման օր է ունեցել, հնչել է կրակոցներ, եղել է պայթյուն. նրանք նկարահանում էին դիվերսիոն ներթափանցման փորձ, որի ժամանակ սահմանին ծառայող Դավիթ Մարդյանը վիրավորվում է։

Նշենք, որ սերիալի պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը քանիցս շեշտել է, որ իրենց հեռուստասերիալը նկարահանում են իրական դեպքերի հիման վրա։ Հեռուստանովելի սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ Գրիգ Վահրամյանը, ռեժիսորը՝ Արթուր Բունիաթյանը։





Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի