11:38 , 25 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնում քննություն է կատարվում, հանգամանքները պարզվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ պատասխանելով հարցին, թե բացահայտել են արդյոք ռումբի մասին տեղեկությունը տարածած անձին:
Նա հիշեցրեց, որ երեկ որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից Tert.am-ին տեղեկացրել էին, որ տեղեկություն են ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է: