10:58 , 25 մարտ, 2016
Մադրիդի Ռեալ-ի և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեի կարծիքով՝ իր ազգային թիմը, որը մարտին հանդիպումներ կանցկացնի Բուլղարիայի և Բելգիայի ընտրանիների հետ, կարող է «Եվրո-2016»-ի չեմպիոն դառնալ:
«Կսկսենք նախապատրաստվել Բուլղարիայի հավաքականի դեմ խաղով: Այն բարդ կլինի, քանի որ բուլղարացիները հզոր են հարձակման գծում: Կտեսնենք, թե ինչ է ընդունակ մեր թիմի պաշտպանության գիծը:
Պորտուգալիայի ընտրանին կարող է իրեն թույլ տալ երազել հաղթանակի մասին: Մենք դժվարությամբ ենք Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել և պետք է անենք հնարավորը` հաջողության հասնելու համար»,-Marca-ն մեջբերում է Պեպեի խոսքերը: