Պայթյուն թուրքական ոստիկանական բաժանմունքի մոտ. կան զոհեր ու վիրավորներ


10:34 , 25 մարտ, 2016

Terta.am-ը գրում է.

Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր նահանգում:


Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 աշխատակից: Եվս 22 մարդ վիրավորվել է:

 

Հաղորդվում է, որ ոստիկանական շենքի մոտ նախ ուժգին պայթյունի ձայն է լսվել, ինչին հաջորդել է զինյալների ու ոստիկանության միջև հրաձգությունը։