10:00 , 25 մարտ, 2016
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Մոսուլում հրդեհում են նավթային հորերն այն բանից հետո, երբ իրաքյան բանակը քրդական ռազմականացված ստորաբաժանումների հետ սկսել է քաղաքի ազատագրմանն ուղղված լայնածավալ գործողություն իրականացնել։ Այս մասին հայտնել է Իրաքի ՊՆ-ն՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Երեկ իրաքյան բանակը սկսել էր ռազմավարական նշանակություն ունեցող Մոսուլ քաղաքի՝ ԴԱԻՇ-ից ազատագրման լայնածավալ ռազմական գործողությունները։
Քաղաքի ազատագրման գործողությունը կրում է «Ֆեթիհ» ծածկանունը, ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «նվաճում»։
Երեկ արդեն բանակին հաջողվել էր ազատագրել քաղաքի մի քանի բնակավայրեր։